Ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը․ Վիլեն Գաբրիելյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.08.2026 | 12:17

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ խորհրդարանում տիրող լարված մթնոլորտին և ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի վարքագծին:

Գաբրիելյանը Ղազարյանին որակեց որպես «շարքային սադրիչ», ով փորձում է խաթարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Պատգամավորի պնդմամբ՝ Ղազարյանը, մեղադրելով իշխանություններին զոհերի թեման շահարկելու մեջ, իրականում ինքն է զբաղված դրանով:

«Շարքային սադրիչը… մի վերջում սրտաճմլիկ ելույթ է ունենում և մեղադրանք է հնչեցնում առ այն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք՝ հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը»,- հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը:

Նա կոչ արեց Ղազարյանին «խելքը գլուխը հավաքել» և գիտակցել իր գտնվելու վայրի նշանակությունը: Նա շեշտեց, որ անկախ միջադեպերից, բոլորի նպատակը պետք է լինի Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ շարունակականության ապահովումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment