Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը

Հասարակություն

14.08.2026 | 10:25

Գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը: Այս մասին հայտնում են Factor TV-ի աղբյուրները: Ոստիկանությունից հաստատում են տեղեկությունը:

«Երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հզ դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- հայտնում են Ոստիկանությունից:

Արաքս Մամուլյան

Leave a comment