Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սպարտակ-Նալչիկը» անհավանական կամային հաղթանակ է տարել ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու երկրորդ փուլում:

Նալչիկը ներկայացնող թիմը սեփական խաղադաշտում մրցել է Վլադիկավկազի «Ալանիայի» հետ ու հաղթել հետխաղային 11-մետրանոցներով:

Առաջին խաղակեսում հյուրերը խփել են 3 անպատասխան գոլ: 0:3 հաշիվը պահպանվել է մինչև 87-րդ րոպեն, երբ «Սպարտակ-Նալչիկը» կրճատել է հաշիվը: Դաշտի տերերը ևս երկու գոլ են խփել ավելացված ժամանակում: Գրանցվել է 3:3 հաշիվը, և հաղթողը որոշվել է հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ «Սպարտակ-Նալչիկը» հաղթել է 4:2 հաշվով ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Leave a comment