Թրամփը 100% մաքսատուրք է սահմանել որոշ ԱԹՍ–ների ներմուծման համար

https://arm.sputniknews.ru/20260814/trampy-100-maqsaturq-e-sahmanel-vorvosh-atsneri-nermutsman-hamar-105760620.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277485_171:0:2902:2048_1920x0_80_0_0_b1c634db22fc617aba4d69e5d3c477b5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, անօդաչու թռչող սարք (աթս), մաքսատուրք

ամն, դոնալդ թրամփ, անօդաչու թռչող սարք (աթս), մաքսատուրք

Բաժանորդագրվել

Սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնը սահմանափակումներ է կիրառում արտասահմանյան տեխնոլոգիաների համար։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր մաքսատուրքեր սահմանել ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների ներմուծման համար։ Որոշումը հրապարակել է Սպիտակ տունը։

100% մաքսատուրք է նախատեսված 25 կգ-ից ավելի առավելագույն թռիչքային քաշ ունեցող ԱԹՍ-ների համար։ Մաքսատուրքի այս չափը կտարածվի նաև ջերմատեսիլով անօդաչուների, ծայրակցման կայանների և որոշակի բաղադրիչների վրա։ Մինչև 25 կգ քաշ ունեցող ԱԹՍ-ների համար մաքսատուրքը կկազմի 25%։

Վաշինգտոնի մի շարք գործընկերների համար ավելի ցածր մաքսատուրքեր են սահմանվել։ Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Թայվանից, Շվեյցարիայից և Լիխտենշտեյնից ներմուծման համար կսահմանվի 15% մաքսատուրք, իսկ Մեծ Բրիտանիայից ներմուծման համար` 10%։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լյուտնիկը եկել է այն եզրակացության, որ անօդաչու թռչող սարքերը և դրանց բաղադրիչները ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար: Փաստաթղթում ընդգծվում է, որ անօդաչու թռչող սարքերը ժամանակակից զինված հակամարտություններում կարևորագույն տեխնոլոգիա են դարձել և էական դեր են խաղում ԱՄՆ–ի ներկայիս և ապագա ռազմական գործողություններում։

Սահմանափակումների համար ևս մեկ պատճառ է դարձել օտարերկրյա արտադրողների հետ կապված ռիսկերը: ԱՄՆ իշխանությունների գնահատականով՝ օտարերկրյա որոշ անօդաչուներ կարող են հավաքված տվյալները փոխանցել իրենց արտադրողներին, ինչը անվտանգության տեսանկյունից դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ:

Հատկապես զգայուն կատեգորիաների շարքում չդասակարգված բաղադրիչների համար նոր սակագները ուժի մեջ կմտնեն փաստաթղթի ստորագրումից 180 օր հետո։

Սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնը սահմանափակումներ է կիրառում օտարերկրյա տեխնոլոգիաների համար: 2021 թվականին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է անօդաչուների պետական գնումները այն ընկերություններից, որոնք կապված են ԱՄՆ-ի համար «օտարերկրյա հակառակորդներ» համարվող երկրների հետ։ Դրանց թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան:

ԱՄՆ-ն պայքարում է «ծննդաբերական տուրիզմի» դեմ․ Պետդեպարտամենտում հատուկ բաժին է ստեղծվել

Leave a comment