Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը

Բաժանորդագրվել

Մեկ տարի առաջ` իր 100-ամյակի օրը, նա խաղաղություն էր մաղթել աշխարհին, իսկ իր ընտանիքին ու ընկերներին՝ առողջություն։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, բանաստեղծ Լաչին Ստեփանյանը։ Լուրը հայտնում է «ՀՀ Մարշալ Բաղրամյան վետերանների միավորման» փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։

Լաչին Ստեփանյանը օգոստոսի 29–ին կդառնար 101 տարեկան։

Մեկ տարի առաջ` նրա 100-ամյակի օրը, Sputnik Արմենիան զրուցել էր վետերանի հետ։

Նա իր ծննդյան օրը խաղաղություն էր մաղթել աշխարհին, իսկ իր ընտանիքին ու ընկերներին՝ առողջություն։ Հարցին, թե ինչի մասին է հաճախ մտածում, պատասխանել էր՝ մահվան։

Leave a comment