Վերջերս իր կատարած ճամբորդութենէն վերադարձին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը զանազան այցելուներու շարքին նաեւ հանդիպումներ ունեցաւ հետեւեալ անձերուն հետ.
• Իպրահիմ Քանաան՝ պետական երեսփոխան եւ ելեւմուտքի ու պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբի նախագահ, ընկերակցութեամբ իր օգնականին` Զաւէն Պարտագճեանի:
• Յակոբ Բագրատունի՝ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Բիւրոյի Միջին Արեւելքի պատասխանատու եւ Լիբանանի խորհրդարանի հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ:
• Դոկտոր Հիլտա Պայրամեան՝ Սէն Ժոզէֆ համալսարանի դասախօս:
• Քուէյթի հայոց թեմի ազգայիններ, Կաթողիկոսութեանս Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեանի գլխաւորութեամբ:
• Վերապատուելի դոկտոր Փօլ Հայտոսթեան՝ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան նախագահի տեղապահ եւ Հայկազեան համալսարանի նախագահ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: