Գլխավոր դատախազը Միքայել սրբազանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Բաժանորդագրվել

Գլխավոր դատախազը համաձայն չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ին կայացրած որոշման դեմ։ Տեղեկությունը հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը։

Նշենք, որ հունիսի 25-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել է։

«Գլխավոր դատախազը համաձայն չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` հունիսի 25–ի որոշմամբՇիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվեց։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6–ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։

Leave a comment