Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները


Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, ինչպես նաև առցանց մատուցվող ծառայությունների ընդլայնմամբ և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ:


Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 500 հազար դրամ, եթե երեխան ծնվել է 2026 թ. սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո (մինչև 2026 թ. օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը)։ Առցանց ծառայությունների ընդլայնման և նպաստն ինքնաշխատ եղանակով նշանակելու համատեքստում նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով, բացառությամբ մի շարք դեպքերի։

Դիտումների քանակ4

Leave a comment