Ըստ Ռուբինյանի՝ չպետք է Արցախ վերադարձի մասին խոսել, որ «հարյուրամյա խաղաղություն» ապահովվի

«Մենք ապրում ենք Հայաստանում, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում։ Եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրմեմն մենք չպետք է վերականգնենք այն ճարտարապետությունը կամ չպետք է խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը 1905 թվականի վիճակին է մեզ բերում»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ արցախցիների վերադարձի մասին խոսակցությունները «կոնֆլիկտածին» են։ «Չեմ ասում՝ անարդար են, մարդկային տեսակետից կարող է արդար լինի, տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից արդար է, ինքը կարա ասի՝ ես ուզում եմ գնամ իմ տուն։ Բայց երբ դու դա ձեւակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը»,- նշեց Ռուբինյանը։

Ռուբինյանը հավելեց․ «Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ եւ ապահովել հարյուրամյա խաղաղություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment