Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է Երևանի կենտրոնի փողոցներից երկուսում երթևեկի փոփոխության մասին
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է Երևանի կենտրոնի փողոցներից երկուսում երթևեկի փոփոխության մասին։
Ըստ հաղորդագրության, փոփոխությունը կլինի օգոստոսի 17-ից։
«Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։