Վրաստանը հեղեղումների վտանգի պատճառով փակել է Վերին Լարսի անցակետը

Բաժանորդագրվել

Նախազգուշական միջոցառումների շրջանակում սահմանափակվել է երթևեկությունը սահմանին հարակից Գվելեթի գյուղի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Դևդորակի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով փակվել է ռուս–վրացական «Կազբեկ–Վերին Լարս» սահմանը։ Տեղեկությունը հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը։

«Վաղ նախազգուշացման համակարգը փոփոխություններ է արձանագրել Դևդորակի կիրճում, որտեղ գտնվում է անցակետը։ Ընթացակարգի համաձայն՝ իրականացվել է այդ պահին անցակետում գտնվող քաղաքացիների, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության, սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների տարհանում»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախազգուշական միջոցառումների շրջանակում սահմանափակվել է երթևեկությունը սահմանին հարակից Գվելեթի գյուղի հատվածում։

«Կազբեկ–Վերին Լարս»–ը միակ ցամաքային գործող անցակետն է, որը Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Leave a comment