«Սրբազան պայքարի» գործով նիստը հետաձգվեց․ Բագրատ սրբազանին ուշացումով բերեցին դատարան

Բաժանորդագրվել

Բագրատ սրբազանին ուշացումով էին բերել նաև նախորդ նիստի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ Պրոբացիայի ծառայությունը Բագրատ սրբազանին չէր կարողացել ժամանակին բերել դատարան։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը 1 ժամ 15 րոպե սպասելուց հետո որոշեց նիստը հետաձգել։

Նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո Բագրատ սրբազանին բերեցին դատարանի շենք։

Նշենք, որ Բագրատ սրբազանին ուշացումով էին բերել նաև նախորդ նիստի ժամանակ։

Հաջորդ դատական նիստը կլինի օգոստոսի 20–ին։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a comment