ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ այդ ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան

ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ այդ ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանում քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը: 

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, ինչպես հայտնի է և ինչպես Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, գործընթացն իրականանում է առանց նախապայմանների, այսինքն՝ Հայաստանը և Թուրքիան, մասնավորապես հատուկ ներկայացուցիչները, պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում առաջ չեն քաշվելու նախապայմաններ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ի նիստին հայտարարեց Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ ինչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, և արդյոք Հայոց ցեղասպանության հարցը առաջ չքաշելը այդ նախապայմանների թվո՞ւմ է:

«Ձեր նշած երկու հարցերը, ո՛չ, բանակցությունների որևէ փուլում նման պահանջ, նման նույնիսկ ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից չի եղել»,- ասաց ՔՊ խմբակցության թեկնածուն:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցի լինելը որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն, Սարգիս Խանդանյանն ասաց հետևյալը. «Ո՛չ, ՀՀ-ի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, և այս մասին բազմիցս խոսել ենք: Եվ ես կարծում եմ, որ դա նաև չպետք է լինի այդպիսին, և Հայաստանի կառավարությունը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին, երբ այդ հարցը բերել և դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի շարք պետություններ գործիքայնացրել են, և մի շարք խորհրդարաններ, մեր բարեկամ երկրների խորհրդարաններ, բանաձևեր են ընդունել, միևնույն ժամանակ, օրինակ՝ Ադրբեջանի հետ ռազմական մեծ պայմանագրեր են կնքել»:

Ըստ նրա՝ ստացվել է, որ դրանով իսկ դրել են հավասարության նշան, իսկ Հայոց ցեղասպանությունը չպետք է դառնա որևէ տեսակի բանակցության առարկա:

Leave a comment