Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

Քաղաքականություն

13.08.2026 | 14:11

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել, ՌԲԿ-ին ասել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։

Ռուսական կողմը հանձնել է 261 մարմին, իսկ Ուկրաինան՝ 24։

Ուկրաինան դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակել փոխանակման մասին։

Վերջին անգամ Մոսկվան և Կիևը զոհված զինվորների մարմիններ են փոխանակել հուլիսի 16-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանն Ուկրաինային էր հանձնել 501 մարմին, իսկ Ուկրաինայից ստացել՝ 31-ը։

 

 

Leave a comment