Սևաստոպոլում ականազերծման ժամանակ 4 հրատեխնիկ և անվտանգության 1 աշխատակից է զոհվել

Բաժանորդագրվել

Մարզպետն ընդգծել է, որ կառավարությունը անհրաժեշտ օգնություն կտրամադրի զոհվածների ընտանիքներին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սևաստոպոլում պայթյունի հետևանքով զոհվել են ԱԻՆ–ի 4 հրատեխնիկներ և անվտանգության 1 աշխատակից։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Մեր տղաները զննում էին տարածքը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Հակառակորդի զենքը պայթել է այն ժամանակ, երբ մասնագետները կատարում էին իրենց հիմնական և ամենավտանգավոր աշխատանքը՝ մաքրում էին մեր հողը մահացու երկաթից` պաշտպանելով քաղաքն ու մարդկանց», – գրել է նա «Max»–ում։

Մարզպետն ընդգծել է, որ կառավարությունը անհրաժեշտ ողջ օգնությունը և աջակցությունը կտրամադրի զոհվածների ընտանիքներին։

Ռազվոժաևն ավելի վաղ հայտնել էր, որ այս գիշեր Ուկրաինայի զինուժը զանգվածային հարձակում է ձեռնարկել տարածաշրջանի վրա։ Էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով քաղաքը ժամանակավորապես հոսանքազրկվել էր։

«Mash» տելեգրամյան ալիքն էլ հայտնել էր, որ պայթյուն է գրանցվել Սևաստոպոլում։ Ականատեսները պատմել են, որ բարձր ձայն են լսել, որը սկզբում շփոթել են ԱԹՍ–ի ընկնելու հետ։

Leave a comment