Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի` ադրբեջանցի մասնագետներն արդեն որոշակիացրել են, թե Հայաստանում որտեղով են անցնելու նոր էլեկտրահաղորդման գծերը
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի` ադրբեջանցի մասնագետներն արդեն որոշակիացրել են, թե Հայաստանում որտեղով են անցնելու նոր էլեկտրահաղորդման գծերը։
«2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի տարածքում», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ մեկ այլ այցի վերաբերյալ էլ հաղորդագրություն էր տարածվել 2026 թվականի հունվարի 15-ին՝ այս անգամ երկաթուղու հարցով։
«Բոլոր քննարկումները եղել են այդ հանդիպումների շրջանակում», – ընդգծեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ նախկինում ևս նշվել է, որ էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մալուխների և երկաթգծի թեմաներով երկկողմ աշխատանք է տարվում։