Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ առևտրի մասին օրակարգ կա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի հետ փոխադարձ առևտրի մասին օրակարգ կա։
«Առաջիկայում, համոզված եմ, նաև արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան»,- ասել է վարչապետը և հավելել, որ այժմ Ագարակում՝ Իրանի հետ սահմանին, նոր մաքսային կետ է կառուցվում, որը մոտավորապես 20 միլիոն դոլարի ներդրում է։