2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ

Հասարակություն

13.08.2026 | 12:44

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Միաժամանակ, նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։

Նշենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։

Leave a comment