Երևանում բնակարան գնելը դարձել է թրենդային․ Փաշինյանը՝ անշարժ գույքի շուկայի մասին

Բաժանորդագրվել

Նա հանձնարարեց արագացնել անշարժ գույքի ոլորտի թվայնացման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գոհացնում է Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվությունը։ Այս համատեքստում նա կառավարության նիստին նշում, որ «Երևանում բնակարան գնելը դարձել է թրենդային»։

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը, իհարկե, Սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ–ում։ Սա նաև Հայաստանի գրավիտացիոն ուժի աճի մասին է վկայում»,– ասաց նա։

Փաշինյանը, դիմելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, նշեց, որ պետք է այնպես անել, որ դինամիկան ոչ միայն չնվազի, այլև ակտիվանա։ Վարչապետը հանձնարարեց արագացնել ոլորտի թվայնացման գործընթացը։

Leave a comment