Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի քարտուղար կդառնա. ԶԼՄ

Ժ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն Արմեն Գրիգորյանի փոխարեն անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կստանա, գրում է լրագրող Վահե Մակարյանի MakaryanNews-ը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Փաշինյանը հակված չէ ԱԽ գործող քարտուղար Արմեն Գրիգորյանին վերանշանակել գրեթե 8 տարի զբաղեցրած պաշտոնում:

«Փաշինյանը Սիմոնյանի համար գտել է նրա նախկին կարգավիճակին համապատասխանող պաշտոն ՝ կրկին թիկնազորով, ուղեկցող մեքենաներով և լայն լիազորություններով»,-նշված է հրապարակման մեջ:
Մերձիշխանական շրջանակներում կատակում են, թե ԱԽ քարտուղարի պաշտոնը Փաշինյանի հարսանեկան նվերն է լինելու ԱԺ նախկին խոսնակին, ով կամուսնանա երրորդ անգամ։

Leave a comment