Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո վարորդները սպասել են, որպեսզի ժամանեն ԱՊՊԱ գործակալները, նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ շտապօգնությունը բավականին օպերատիվ է ժամանել, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Տեղում պարզվել է, որ «Hongqi»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վարանցով Ղ.-ն, իսկ մահացածը «Mercedes»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Hongqi»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։