Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերին։
Նրանք կարևորել են նաև կայուն և տևական խաղաղության առաջմղումը։