«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, այսպես կոչված, անկլավների հարցն օրակարգ կմտնի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Բանն այն է, որ Ալիեւը նախ անխոչընդոտ կերպով Արցախի հարցն է ուզում վերջնականապես փակել՝ Սահմանադրության նախաբանից հանելով հղումն Անկախության հռչակագրին, ապա նոր միայն անցնել Հայաստանի սահմաններին։
Քանի որ, դիցուք, ճակատագրական նշանակություն է ունենալու Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, եւ եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա Ալիեւը կարող է վերջնականապես մոռանալ, որ հայ ժողովուրդը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի։ Բանն այն է, որ Տիգրանաշենը կորցնելը ռազմավարական նշանակություն է ունենալու մեզ համար, Վայոց Ձորն ու Սյունիքը դրա արդյունքում կարող են կտրվել Հայաստանի հյուսիսային հատվածից։ Ի դեպ, ՔՊ-ում որոշ շրջանակներ շարունակում են այն դիրքորոշմանը մնալ, որ պետք է Արծվաշենն ու Տիգրանաշենը փոխանակել, սակայն Փաշինյանը կատեգորիկ դեմ է այս տարբերակին, թե իբր չի կարող առանց հանրաքվեի զիջել ՀՀ սուվերեն տարածքը, այն է՝ Արծվաշենը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: