Երիտասարդ տղամարդու մահվան պատճառը պարզվել է

ՆԳՆ-ից պարզել են Երևանի Գուսան Շերամի փողոցում երիտասարդ տղամարդու մահվան պատճառը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, դեռևս չպարզված հանգամանքներում, տղամարդ է մահացել։

 

ՆԳՆ-ից մանրամասնել են․

 

«Օգոստոսի 12-ին՝ ժամը 19։24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։

 

Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը»։

Leave a comment