Էրդողանը հայտարարել է` Նեթանյահուն ուզում է Պաղեստինի հարցը համաշխարհային օրակարգից հանել

https://arm.sputniknews.ru/20260812/erdvoghany-hajtararel-e-netanjahun-uzum-e-paghestini-harcy-hamashkharhajin-orakargic-hanel-105706925.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101090834_45:0:1378:1000_1920x0_80_0_0_f6dd0821c9788c6a3ff41a1f80685471.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին

ռեջեփ թայիփ էրդողան, բենիամին նեթանյահու, իսրայել, պաղեստին

Բաժանորդագրվել

Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պաղեստինի հարցը գնալով ավելի շատ է միջազգային նշանակություն ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը մեղադրել է պաղեստինյան հարցը հետին պլան մղելու համար տարածաշրջանային անկայունությունն օգտագործելու ձգտման մեջ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Անկարայում՝ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում նոր ճգնաժամերն ու հակամարտությունները պայմաններ են ստեղծում, որոնցից Իսրայելի ղեկավարությունը փորձում է օգտվել՝ պաղեստինյան օրակարգի նկատմամբ միջազգային ուշադրությունը նվազեցնելու համար։ Սակայն Թուրքիայի նախագահը կարծում է, որ Իսրայելին չի հաջողվի հասնել դրան։

«Նեթանյահուի կառավարության նպատակն է օգուտ քաղել տարածաշրջանում ստեղծված քաոսից և նոր հակամարտություններից և դրանով իսկ հեռացնել Պաղեստինը մարդկության ընդհանուր օրակարգից», – հայտարարել է նա:

Էրդողանը պնդում է, որ պաղեստինյան խնդիրը, ընդհակառակը, գնալով ավելի շատ միջազգային նշանակություն է ստանում։

Աբասի հետ հանդիպման ժամանակ թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը պաղեստինցիներին սրբավայրերի հետ կապված հարցերում։ Մասնավորապես, խոսքը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Քեբրոնի Իբրահիմի մզկիթի մասին է։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան դեմ է ցանկացած գործողության, որը կարող են հանգեցնել Ալ-Աքսայի և այլ կրոնական սրբավայրերի շուրջ ստեղծված ստատուս քվոյի փոփոխությանը։

Leave a comment