Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը «Telegram» հավելվածին 14.6 մլն ռուբլով (շուրջ 176 հազար դոլար) տուգանել է արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը՝ դատարանի դահլիճից։
Ըստ դատարանի հիմնավորման՝ «Telegram»-ը չի կատարել ՌԴ իշխանությունների պահանջը և չի հեռացրել Ռուսաստանում արգելված բովանդակությունը։
«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ Ռուսաստանը հուլիսի վերջին էր քրեական գործ հարուցել և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել՝ «ահաբեկչական գործունեությանն աջակցելու» մեղադրանքով։