2027-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները կներառվեն ապահովագրական համակարգում

https://arm.sputniknews.ru/20260812/2027-ic-minchev-200-hazar-dram-ashkhatavardz-stacvoghnery-knerarven-apahvovagrakan-hamakargum-105701336.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124561_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc6a89dcdeabf9c68d0cfc764f7acce9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, առողջության ապահովագրություն, հայաստան, հհ կառավարություն

նիկոլ փաշինյան, առողջության ապահովագրություն, հայաստան, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Փաշինյանի խոսքով` 2028 թվականից քննարկվում է ապահովագրության հարկման այլ տարբերակ՝ 6 000 դրամը վճարի աշխատողը, 4 800 դրամը՝ գործատուն։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման այս փուլից կառավարությունը բավարար գոհունակություն ունի, իսկ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը նախատեսվում է համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։

«Խնդիր ենք դրել, որ 2029 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը»,- ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ համակարգը մշտապես պետք է վերանայվի՝ հաշվի առնելով աշխատավարձերի, տնտեսության և շուկայի փոփոխությունները, ինչպես նաև գնաճը։

«Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,– նշել է վարչապետը։

Ըստ կառավարության՝ խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվել է, թե ինչպես են 2027 թվականից համակարգում ներառվելու ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։ Կառավարությունում այս պահին քննարկվող տարբերակով՝ նրանց համար սահմանված ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 2 000 դրամը կվճարի աշխատողը, իսկ 4 400 դրամը՝ գործատուն։

2028 թվականից, ըստ կառավարության, քննարկվում է այլ տարբերակ՝ 6 000 դրամը վճարի աշխատողը, 4 800 դրամը՝ գործատուն։ Ընդ որում՝ աշխատողի վճարած 6 000 դրամը նախատեսվում է վերադարձնել սոցիալական կրեդիտի միջոցով՝ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։
Եթե աշխատողի աշխատավարձը գերազանցի 200 հազար դրամը, նրա նկատմամբ կգործեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար նախատեսված ընդհանուր պայմանները։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

ՀՀ պաշտոնյաների պարգևավճարները 3 անգամ գերազանցել են քաղաքացիների բժշկական հավելավճարները

Leave a comment