ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ խմբակցությունները համաձայնել են ֆորմալ գործընթացները հնարավորինս արագ ավարտել։ 24news.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումն ավարտելուց հետո։
«Հաշվի առնելով, որ նիստերը բավականին երկար են ընթանում, փորձում ենք այնպես անել, որ ավելի կազմակերպված և ավելի կարճ ժամանակում ավարտենք։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ խորհրդարանի ձևավորման ֆորմալ գործընթացները հնարավորինս արագ ավարտվեն, և ՀՀ քաղաքացիներն ականատես լինեն իրենց խնդիրների մասին քննարկումների նիստերին, որը, մեծ հաշվով, հիմա տեղի չի ունենում»,- նշեց Գրիգորյանը։
Քննարկման արդյունքում որոշվել է, որ յուրաքանչյուր խմբակցության սահմանափակ թվով հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու հնարավորություն կտրվի։