20 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներ աջակցություն կստանան
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով 20 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական չափը կազմում է 300․000 դրամ աջակցություն կտրամադրվի։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Այն կներկայացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2026 թվականի հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսները՝ ներառյալ:
09.06.2026 թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2026 թ. հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է մինչեւ անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երեք ամսով երկարացվելու արդյունքում 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 18 մլն դրամ: Ի դեպ, միջոցառման գծով տարեկան հաստատված բյուջեն կազմում է 10 մլն 415 հազար դրամ։