Հայկական եւ վրացական էներգահամակարգերը կմիացվեն
Հայկական եւ վրացական էներգահամակարգերը կմիացվեն վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Նախագիծը ներկայացված է Կառավարության վաղվա նիստում։ Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով:
Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի:
Նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ըստ հիմնավորման՝ նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ 2026թ. մարտի 19-ին ստորագրվել է է 15 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագիրը։ Բացի այդ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի իրականացման նպատակով դեռ 2014 թ-ից սկսած կնքվել են նաեւ վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր։