Օրերս երեւանյան խաչմերուկներից մեկում տեղի ունեցավ խուլիգանություն՝ կապված ճանապարհ չզիջելու հետ։ Շատերն են թերեւս հասցրել դիտել տեսանյութը, թե ինչպես է վարորդներից մեկն իջնում ու քացով հարվածում իրեն ճանապարհ չտված մեքենային։ Հետո էլ ոստիկանությունն է տարածել տեսանյութ, թե ինչպես են «աչքի ընկած» քաղաքացուն տեղափոխում ոստիկանության բաժին։ Դե, արդեն «ավանդական դարձած» նվաստացման եղանակով, այնպես «խոնարհեցրած», կարծես տանում