Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենը երեք ամիս առաջ ասֆալտապատված Իսակովի պողոտան այս պահին գերակշիռ մասով վնասված ու անհարթ լինելու պատճառով արդեն իսկ երթևեկության համար դառնում է վտանգավոր։
Հանուն մակրոնների այցի՝ բավարար որակի ճանապարհածածկը հեռացված և իրականում ընդամենը «սևացված» Իսակովի պողոտան պետք է կրկին ողջ ծավալով և պատշաճ որակով ասֆալտապատվի՝ շինարարի միջոցների հաշվին, իսկ տեղի ունեցածը պետք է ունենա քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ աշխատանքը կազմակերպած և ընդունած պաշտոնյաների կողմից «ատկատների» վերադարձի իմաստով։ Իհարկե, ինչպես միշտ, ամեն ինչ որոշվելու է՝ կախված նրանից, թե կոռուպցիոն շղթան մինչև որտեղ և ում է հասել»: