Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես ամուսնացել է մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաժանորդագրվել

Ռոնալդուն և Ռոդրիգեսը երկու ընդհանուր դուստր ունեն՝ Ալանա Մարտինան ծնվել է 2017 թվականի նոյեմբերին, Բելլա Էսմերալդան՝ 2022 թվականի ապրիլին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Հարսանեկան ատրիբուտներով լուսանկարը «Կրիշը» ցուցադրել է սոցցանցերում, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ամուսնությունից առաջ Ջորջինան «հարսնացու էր» ավելի քան 10 տարի։ Այդ ընթացքում նրանք հասցրել են երկու ընդհանուր երեխա ունենալ։ Ալանա Մարտինան ծնվել է 2017 թվականի նոյեմբերին, Բելլա Էսմերալդան՝ 2022 թվականի ապրիլին։ Նրանք միասին մեծացնում են նաև Ռոնալդուի երեք երեխաներին՝ Կրիշտիանու կրտսերին և երկվորյակներ Եվային և Մատեոյին։

Ավելի վաղ Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասել էր, որ հարսանիքը տեղի կունենա 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո և Սաուդյան Արաբիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա խոսքով՝ արարողությունը նախատեսվում էր անցկացնել նեղ շրջանակում, քանի որ Ռոդրիգեսը չի սիրում մասշտաբային տոնակատարությունները: Ռոնալդուն 41 տարեկան է, Ռոդրիգեսը՝ 32: Զույգը միասին է 2016 թվականից, իսկ 2025 թվականի օգոստոսին ֆուտբոլիստն առաջարկություն էր արել նրան։

Leave a comment