Ռուսաստանի Դաշնության Անվտանգության մարմինները հայտնել են գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձի գործով նոր ձերբակալության մասին։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ ձերբակալվել է 46-ամյա ՌԴ քաղաքացի Պավել Վասինը, մահափորձի գործով ձերբակալված հանցակցի՝ Վիկտոր Վասինի որդին։
ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Պավելը օգնել է ռուս զինծառայողների հսկողությանը՝ ապահովելով տրանսպորտ, նաև մասնակցել է թաքստոցից զենքի առգրավմանը։ Հետաքննիչները նաև կարծում են, որ Վասինը ձեռք է բերել տեխնիկական հսկողության սարքավորումներ՝ տեսախցիկ և տրեկեր, որոնք օգտագործվել են հսկողության ուն հետևման համար։
Ձերբակալվածը նաև օգնել է Ուկրաինայի հետախուզական գործակալությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց բնակության հասցեների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն հավաքել՝ օգտագործելով ինտերնետային հավելվածներ և որոնողական համակարգեր։ Ըստ տեղեկությունների՝ նա խոստովանել է և հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հսկողության մասին։
Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, բնակելի շենքում։ Ըստ ԱԴԾ-ի՝ կասկածյալ Լյուբոմիր Կորբան ձերբակալվել է Դուբայում՝ իշխանությունների օգնությամբ, և հանձնվել է Ռուսաստանի իշխանություններին։ Նրա ենթադրյալ հանցակիցներ Վիկտոր Վասինը և Զինաիդա Սերեբրիցկայան նույնպես ձերբակալվել են։