Երևանում կանխվել են ապօրինի հորատման աշխատանքները

Երևանում կանխվել են ապօրինի հորատման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։

🔎 Տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝  Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։

⚠️ Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։

⚖️ Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է։

Leave a comment