Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին։
Ինչպես գրում է Politico պարբերականը, եվրոպացի դաշնակիցներն իրենք էլ բախվել են նման զինամթերքի պակասին, իսկ ամերիկյան նոր հրթիռները բավական արագ չեն հայտնվի։
Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր որսիչներ, առաջին հերթին՝ PAC-3 և PAC-2, որոնք ունակ են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։
Գլխավոր մատակարարներից մեկը շարունակում է մնալ Գերմանիան, սակայն այժմ Բեռլինը ստիպված է ընտրություն կատարել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և սեփական պաշտպանության ու ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների կատարման համար նվազագույն պաշարները պահպանելու անհրաժեշտության միջև։