Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվածը ինքնասպանության փորձ է կատարել։
Ինքնասպանության փորձի և «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից այն կանխելու մասին տեղեկությունը Armenia Sputnik-ին հաստատեցին քրեակատարողական ծառայության մամուլի կենտրոնից։
Armlur -ի տեղեկություններով՝ խոսքը Թորոս Թորոսյանի մասին է, ով օրերս հացադուլ է հայտարարել՝ բողոքելով քրեական հետապնդման դեմ: Տղամարդը պարբերականին հայտնել է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի 4 ամիս է, ինչ կալանքի տակ է: Նախկին զինծառայողին մեղադրում են ռազմական դիրքերի և օբյեկտների մասին հակառակորդին տեղեկություններ փոխանցելու մեջ։