«Հիմա, բարեբախտաբար, լավ է»․ Վագիֆ Խաչատրյանը շարունակում է վերականգնումը Հայաստանում

Բաքվի բանտում շուրջ երկուսուկես տարի գերության մեջ մնացած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը, բարեբախտաբար, կայուն է։ Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, MediaHub-ին ասել է, որ հայրը հետվիրահատական շրջանում ստանում է անհրաժեշտ բոլոր բուժումները։

«Հիմա, բարեբախտաբար, լավ է։ Այս պահին գտնվում է Մասիսում և առաջ է գնում։ Առողջական վերականգնումից բացի՝ նաև վերականգնվում է նաև հոգեպես»,– ասել է Վերա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի Հակարի անցակետից առևանգվել էր Ադրբեջանի կողմից, երբ Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր Հայաստան՝ բուժում ստանալու նպատակով։ Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքներով։

2026 թվականի հունվարի 14-ին Վագիֆ Խաչատրյանը հայրենադարձվել է Հայաստան՝ Ադրբեջանի կողմից ազատ արձակված ևս երեք հայի հետ։ Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո նա վիրահատվել էր։

Հունան Թադևոսյան

Leave a comment