Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ

https://arm.sputniknews.ru/20260811/lqvats-nvoratsiny-vstahabar-tsnvel-e-ogvostvosi-10in-ev-voch-hivandanvocajin-pajmannerum-bzhishk-105646149.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2356/64/23566422_178:0:2909:2048_1920x0_80_0_0_64ecf0b931dd260a0b36f21abbab1042.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, նորածին, բժիշկ

հայաստան, երևան, նորածին, բժիշկ

Բաժանորդագրվել

Արշակ Ջերջերյանի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Երեխան բուժման ավարտից հետո կտեղափոխվի մանկատուն։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված նորածնին աղջնակը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության գծով ղեկավար Արշակ Ջերջերյանը։

Նրա խոսքով` երեխան ընդունվել է հիվանդանոց օգոստոսի 10-ին` ժամը 21։15–ի սահմաններում։ Սկզբում երեխայի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ երեխայի մարմնի ջերմաստիճանը հասել է 30–ի, գրանցվել է հիպոթերմիա։

«Հիպոթերմիան կրիտիկական է և շատ վտանգավոր հատկապես նոր ծնված երեխաների համար։ Ըստ պրոտոկոլի` չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պետք է ժամը մեկ կես աստիճանով բարձրացնել։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է` 36,7, շնչառական անբավարարություն ունի, դրա համար հատուկ ապարատի տակ է»,–ասաց նա։

Բժշկի խոսքով` երեխայի պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են։ Հիվանդանոց ընդունվելիս երեխան դեռ 25 սմ երկարությամբ պորտալար է ունեցել։

Ջերջերյանը անդրադառնալով երեխայի շնչառական խնդրին` նշել է, որ դա վաղաժամ ծնվելու հետևանք է։ Իրենց հաշվարկներով երեխան ծնվել է 36 շաբաթականում։

«Զարգացման արատներ չեմ տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան։ Երեխայի քաշը 2550 գրամ է, հասակը` 40 սմ։ Շնչում է ինքնուրույն, մենք հատուկ սարքով օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինի մշտապես դրական ճնշում, որպեսզի ավելի ազատ շնչի։ Դա գուցե 2–4 օր տևի»,– ասել է նա։

Բժշկի խոսքով` եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի 20-22 օր։ Դրանից հետո կտեղափոխվի մանկատուն։

Երեխային խաղահրապարակում գտած Նարեկ Պետրոսյանն էլ լրագրողներին պատմել է, թե ինչպես է հայտնաբերել նորածնին։

Նրա խոսքով` շենքի բնակիչները ձայներ են լսել, իրեն են ասել։ Սկզբում ձայնը նմանեցրել են շան ձագի ձայնին, հետո երկաթե ճաղերի արանքից հայտնաբերել են կտորի մեջ փաթաթված երեխային։

«Կռացա, ծածկոցը բացեցի, տեսնեմ՝ երեխա է մեջը։ Հենց էդ պահին գրկել եմ, անմիջապես զանգել եմ շտապօգնություն։ Ես իմ սեփական երեխան ունեմ, իրանով եմ ապրում, բայց էս երեխային մինչև կյանքիս վերջ տեր կլինեմ»,– ասել է նա։

Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Լքված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Leave a comment