https://arm.sputniknews.ru/20260811/emn-uzum-e-mokin-patzhel-rd-marzikneri-nkatmamb-patzhamijvocnery-veracnelu-hamar-ahts-105641870.html
ԵՄ–ն ուզում է ՄՕԿ–ին «պատժել» ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար. ԱՀԾ
ԵՄ–ն ուզում է ՄՕԿ–ին «պատժել» ՌԴ մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար. ԱՀԾ
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ընդգծել է` ԵՄ-ն արդյունավետ միջոց է համարում միջազգային մրցումներից առաջ ՌԴ թիմերի անդամների դեմ սադրանքները։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T13:33+0400
2026-08-11T13:33+0400
2026-08-11T13:34+0400
ռուսաստան
միջազգային օլիմպիական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/969/79/9697988_56:0:3697:2048_1920x0_80_0_0_d843122933701fa99ca162432b8592b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը ցանկանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ֆինանսավորումը սահմանափակել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։Նշվում է նաև, որ Եվրամիությունը դիտարկում է վիզայի արգելքների և նոր հասցեական սահմանափակումների հնարավորությունը ռուսաստանցի մարզիկների էլ ավելի լայն շրջանակի նկատմամբ։ԱՀԾ–ի տվյալներով` եվրոպական էլիտան խիստ մտահոգված է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և ռուսաստանցի մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշմամբ և կարծում է, որ նման քայլը փաստացի չեզոքացնում է Ռուսաստանին համաշխարհային սպորտից «մեկուսացնելու» Արևմուտքի երկարամյա ջանքերը։Մասնավորապես ԵՄ-ն կարծում է, որ միջազգային մրցումների նախաշեմին Ռուսաստանի հավաքականի անդամների դեմ սադրիչ գործողությունները ռուսաստանցի մարզիկներին «խաղից հանելու» արդյունավետ միջոց են։ Այս տարբերակը փորձարկվել է հուլիսի սկզբին Մյունխենում, երբ ոստիկանությունը «լրտեսության» կասկածանքով ձերբակալեց Ռուսաստանի հավաքականի անդամներին Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ։«Սակայն ահաբեկումը չի խանգարել, որ ռուսաստանցիները առաջին տեղը զբաղեցնեն մրցաշարի ընդհանուր հաշվարկում», – ընդգծվում է հայտարարության մեջ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/969/79/9697988_511:0:3242:2048_1920x0_80_0_0_2723f37ea9a9c5eb31198871d0824398.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միջազգային օլիմպիական կոմիտե
ռուսաստան, միջազգային օլիմպիական կոմիտե
13:33 11.08.2026 (Թարմացված է: 13:34 11.08.2026)
Բաժանորդագրվել
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն ընդգծել է` ԵՄ-ն արդյունավետ միջոց է համարում միջազգային մրցումներից առաջ ՌԴ թիմերի անդամների դեմ սադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը ցանկանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ֆինանսավորումը սահմանափակել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«Նախատեսվում է եվրոպական լիբերալներին բնորոշ տոտալիտար-ֆաշիստական ձևով «պատժել» Միջազգային օլիմպիական կոմիտեին։ Մտադիր են «հարվածել եվրոյի օգնությամբ»՝ սահմանափակել ՄՕԿ-ի, ինչպես նաև այլ մարզական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք կհամաձայնեն թույլ տալ ռուսաստանցիներին մասնակցել մրցումներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Եվրամիությունը դիտարկում է վիզայի արգելքների և նոր հասցեական սահմանափակումների հնարավորությունը ռուսաստանցի մարզիկների էլ ավելի լայն շրջանակի նկատմամբ։
ԱՀԾ–ի տվյալներով` եվրոպական էլիտան խիստ մտահոգված է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և ռուսաստանցի մարզիկների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշմամբ և կարծում է, որ նման քայլը փաստացի չեզոքացնում է Ռուսաստանին համաշխարհային սպորտից «մեկուսացնելու» Արևմուտքի երկարամյա ջանքերը։
Մասնավորապես ԵՄ-ն կարծում է, որ միջազգային մրցումների նախաշեմին Ռուսաստանի հավաքականի անդամների դեմ սադրիչ գործողությունները ռուսաստանցի մարզիկներին «խաղից հանելու» արդյունավետ միջոց են։ Այս տարբերակը փորձարկվել է հուլիսի սկզբին Մյունխենում, երբ ոստիկանությունը «լրտեսության» կասկածանքով ձերբակալեց Ռուսաստանի հավաքականի անդամներին Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ։
«Սակայն ահաբեկումը չի խանգարել, որ ռուսաստանցիները առաջին տեղը զբաղեցնեն մրցաշարի ընդհանուր հաշվարկում», – ընդգծվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։