12:52 11.08.2026 (Թարմացված է: 12:53 11.08.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը զանգել էր ԱԺ նորընտիր նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։