Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հոր՝ Խորխե Մեսիի մահից հետո որոշել է ժամանակավորապես դադարեցնել ելույթներն ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, հաղորդում է DobleAmarilla-ն:

39-ամյա ֆուտբոլիստը հոր հուղարկավորության արարողությունից հետո մնացել է Արգենտինայում, որպեսզի լինի հարազատների կողքին: Դեռ հայտնի չէ, թե երբ է արգենտինացի հարձակվողը վերադառնալու ԱՄՆ: Իմանալով հոր մահվան մասին՝ Մեսին անմիջապես Մայամիից մեկնել էր իր հայրենի քաղաք Ռոսարիո:

Խորխե Մեսին 68 տարեկանում մահացել էր օգոստոսի 7-ին: Վերջին շրջանում նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ:

Leave a comment