Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին սպառնացող վտանգ չկա. նախարարություն

Բաժանորդագրվել

Երեխայի առողջական վիճակն այս պահին կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ երեկ հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայուն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Շնչում է CPAP- սարքի օժանդակությամբ։ Կյանքին սպառնացող վտանգ չունենք»,–հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք` նորածինը հայտնաբերվել է Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Leave a comment