Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, 4-6 աստիճանով կհովանա (PAN.am)

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվվում են կարճատև անձրևներ ու ամպրոպներ։ Օգոստոսի 11-ին առանձին հատվածներում տեղումները կարող են հորդառատ լինել, հնարավոր է նաև կարկուտ։

Օգոստոսի 11-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։

Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 11-ին, ինչպես նաև 14-15-ի գիշերային և երեկոյան ժամերին, իսկ 12-13-ին՝ երեկոյան, կանխատեսվել են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վրկ-ի։

Օգոստոսի 10-15-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։

Օգոստոսի 11-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +32 աստիճան, օգոստոսի 12-ին՝ +33:

Leave a comment