Քաղաքականություն
11.08.2026 | 10:51
Ուկրաինական Զապորոժիեում գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 19 մարդ։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի և 20 վիրավորի մասին։
Ֆեդորովի խոսքով՝ հարձակումն իրականացվել է հրթիռներով և ուղղորդվող ռումբերով։
Հարվածների հետևանքով վնասվել են չորս բնակելի շենք և ոչ բնակելի շինություններ, հավելել է նա։ Միաժամանակ, մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, հրդեհներ են բռնկվել։