Ռազմական հետախուզության պետի սպանություն և ԱԹՍ–ների հարվածները. ինչ է կատարվում Լիբիայում

https://arm.sputniknews.ru/20260811/razmakan-hetakhuzutjan-peti-spanutjun-ev-atsneri-harvatsnery-inch-e-katarvum-libiajum-105629497.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Масштабный пожар в Эз-Завии на западе Ливии, где беспилотник атаковал бак с бензином

Sputnik Արմենիա

Масштабный пожар в Эз-Завии на западе Ливии, где беспилотник атаковал бак с бензином

2026-08-11T09:31+0400

true

PT1M20S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105626587_132:0:999:650_1920x0_80_0_0_1f50ffad2ad6e0adcc7281ff4fe6097f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբիա, видео, տեսանյութեր, սպանություն, անօդաչու թռչող սարք (աթս), վառելիք

լիբիա, видео, տեսանյութեր, սպանություն, անօդաչու թռչող սարք (աթս), վառելիք

Բաժանորդագրվել

Լիբիայի Ազգային նավթային կորպորացիան (NOC) կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հեռու մնալ նավթային օբյեկտներից։

Լիբիայի արևմուտքում գտնվող Էզ Զավիյա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ անօդաչուն հարվածել է բենզինով լի բաքին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Նշվում է, որ անօդաչուն հարվածել է Brega Oil ընկերության ռեզերվուարին, ինչի հետևանքով այն ամբողջությամբ փլուզվել է։

Սա «Brega Oil» ընկերության վառելիքի բաքերի վրա անօդաչուների առաջին հարձակումը չէ։

Լիբիայի Ազգային նավթային կորպորացիան (NOC) հայտարարել է Էզ Զավիայում ռազմավարական օբյեկտներին անօդաչուների սիստեմատիկ հարվածների մասին։

Նախօրեին անօդաչուն հարվածել էր նավթավերամշակման գործարանի չզտված նավթի ռեզերվուարի վրա։ Բաքը երկու տեղից ճեղքվել է, ինչի հետևանքով հումքի արտահոսք է տեղի ունեցել։

Կորպորացիան կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և հեռու մնալ նավթային օբյեկտներից։

Ավելի վաղ Լիբիայի արևմուտքում բախումներ էին տեղի ունեցել Տրիպոլիում Ազգային միասնության կառավարության կողմից վերահսկվող երկու խոշոր խմբավորումների միջև։

Միևնույն ժամանակ, «Al-Wasat» հեռուստաալիքը և «Reuters» գործակալությունը հայտնում են, որ Լիբիայի զինված ուժերի ռազմական հետախուզության վարչության տնօրեն Ֆաուզի ալ-Մանսուրի նկատմամբ մահափորձ է եղել, ինչի հետևանքով նա զոհվել է։

Նախնական տվյալներով` մեքենայի պայթյունը տեղի է ունեցել Բենգազիի «Աիշի» մզկիթի մոտ։

«Al Arabiya»-ի աղբյուրները հաստատում են, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել այն մեքենայում, որում եղել է Ալ-Մանսուրին։ Հետաքննություն է սկսվել։

Ֆաուզի ալ-Մանսուրին ռազմական հետախուզության տնօրեն է դարձել 2024 թվականին։

Արաբական ԶԼՄ–ների տվյալներով՝ ավելի վաղ ալ-Մանսուրին հաճախ է մասնակցել Լիբիայի հարավում ռազմական և անվտանգության գործողություններին, այդ թվում՝ զինված խմբավորումների դեմ պայքարին և սահմանային շրջաններում անվտանգության ամրապնդմանը ուղղված գործողություններին։

Հիշեցնենք, որ 2011 թվականին Լիբիայում քաղաքական ճգնաժամ էր առաջացել (Մուամար Քադաֆիի մահից հետո)։ 2014 թվականին հակամարտությունը վերածվեց քաղաքացիական պատերազմի՝ միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր կառավարության և Լիբիայի ազգային բանակի միջև։

2020 թվականին կողմերը կարողացան համաձայնության գալ հրադադարի շուրջ, և 2021 թվականի փետրվարին ստեղծվեց ազգային միասնության ժամանակավոր կառավարություն, որի ղեկավար ընտրվեց Աբդել Համիդ ադ-Դբեյբան։ Դրա լեգիտիմությունը չի ճանաչում արևելքում գործող Լիբիայի ներկայացուցիչների (խորհրդարանի) պալատը։

Այժմ Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է Լիբիայի արևելյան և հարավային շրջանների մեծ մասը։ Ազգային միասնության կառավարությունը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիում և վերահսկում է երկրի արևմտյան շրջանների մեծ մասը։

Leave a comment