Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել


Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 132 մարդ զոհվել է, ևս 570-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է BluRadio ռադիոկայանը։


 


Երկրի 32 քաղաքում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, ինչը վկայում է տարածքում լայնածավալ ավերածությունների մասին։


 


Կոլումբիայի երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում։


 


Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի խոսքով՝ ամենածանր վնասները գրանցվել են Պերեյրա և Մանիսալես քաղաքներում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Պանամայում։

Դիտումների քանակ4

Leave a comment