«Նախաբանում Տիկին Կարապետյանին չեմ կարող չանդրադառնալ, որովհետև ահավոր ներվայնանում եմ, երբ պատմական փաստերը կեղծվում են»,-Աժ ամբիոնից ելույթի ժամակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց, թե այն իր վրա առավել է ազդում, երբ խոսքը գնում է այն պատմական փուլի մասին, որի ժամանակ ինքը ակտիվ պայքարի մեջ է եղել։
Մանուկյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ՀԽՀ ԳԽ պատգամավոր է ընտրվել 1989 թվականի օգոստոսին՝ Վանաձորից, իսկ1990 թվականին 12 այլ արցախցիների հետ ընրվել է ԳԽ պատգամավոր։
«1992 թվականին Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ Ստեփանակերտի ռմբակոծությունների տակ շարունակել է այն կազմակերպչական աշխատանքները, որոնք 1994 թվականին հանգեցրել է այն հաղթական զինադադարին որը տևել է մինչև 2020թ»,- հայտարարեց Մանուկյանը՝ հերքելով Կարապետյանի հայտարարությունը, թե Ռոբերտ Քաչրյանը 1992 թվականին է եկել Հայաստան, իսկ Արցախի խորհրդարանում հակասություններ է ունեցել ՀՅԴ-ի հետ։
Մանուկյանն ասաց, թե Արցախի այն ժամանակվա խորհրդարանում առողջ քննադատական աշխատանք էր գնում։
Նշելով, որ վարժական հավաքները կարևոր են՝ Մանուկյանը հայտարարեց, թե ներկայում այն դարձել է քաղաքական մահակ։
«Հիմա մոդա է դարձել, մարդիկ գնում Վրաստան հանգստանում գալիս են, հենց սահմանը անցնում են՝ հոպ՝ վարժական հավաքի կադր է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ասաց, որ չկան հայ ադրբեջանական պատերազմներում բոլոր զոհերի ցուցակները, իսկ այսօր ՊՆ-ն արդեն չի հրապարակում բանակում զոհվածների անունները և չի ցավակցում՝ այնթողնելով ՔԿ-ին