«0% հարկը նշանակում է ստվերի մեծացում». ՊԵԿ նախագահը կոչով դիմեց քաղաքական գործիչներին

https://arm.sputniknews.ru/20260210/0-tvokvos-harky-nshanakum-e-stveri-metsacum-pek-nakhagahy-kvochvov-dimec-qaghaqakan-gvortsichnerin-98650004.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827660_155:0:1488:1000_1920x0_80_0_0_cb2e777020aa51158fe2359dfb458f4c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան

հայաստան, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան

Բաժանորդագրվել

Էդուարդ Հակոբյանը կարծում է, որ զրո տոկոս հարկն անընդունելի է ցանկացած իրավիճակում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Զրո տոկոս հարկն իր հետևանքներն ունի, ու դա կոչվում է ստվեր, ստվերի մեծացում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` անդրադառնալով «Մեր ձևով» շարժման այն հայտարարությանը, որ եթե իրենք իշխանության գան, ապա ՓՄՁ–ն զրո հարկ է մուծելու։

«Երբ խոսում ենք զրո տոկոս հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություն, թափանցիկության ցածր մակարդակ, խոշորների մասնատում ու տեղավորում այդ համակարգի մեջ։ Հետևաբար մեզ համար անընդունելի է նման մոտեցումը և կարծում ենք, որ դա կարող է բերել ստվերի էական աճի»,– ընդգծեց նա։

Ըստ ՊԵԿ նախագահի` կառավարությունը հիմա առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով` հոգատար լինել ՓՄՁ–ի նկատմամբ, ունենալ հնարավորինս փոքր հարկեր, ունենալ հեշտ վարչարարություն և հարթակներ, որտեղ կկարողանան հեշտությամբ գեներացնել իրենց հաշվետվությունները։

«Հիշեցնեմ, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրությունն ազատված է հարկից։ Ինչ վերաբերում է շրջանառության հարկին, ապա ճիշտ է` դրույքաչափերը բարձրացվեցին, սակայն ծախսագրության արդյունքում հարկերի վճարման դերն էապես նվազում է»,– ասաց Հակոբյանը։

Ըստ այդմ, ՊԵԿ նախագահի կարծիքով, զրո տոկոս հարկն անընդունելի է ցանկացած իրավիճակում. յուրաքանչյուրը պետք է մասնակցի պետության կայացմանը։

«Հայեցակարգային իմաստով շատ կարևոր է, որ ցանկացած մարդ ինչ–որ չափով իր փոքր ներդրումն ունենա պետության կայացման գործում, քանի որ անգամ այդ փոքր ներդրումն անելով` նա ավելի պահանջատեր է դառնում ու իրեն սեփականատեր զգում իր երկրում։ Հորդորս այն կլինի քաղաքական գործիչներին, որ ցանկացած թիրախ դնելուց կամ արտահայտվելուց առաջ անդրադառնայինք դրա հիմքում դրված հիմնավորումներին, որոնք թույլ կտային կառուցողական քննարկումներ անել»,– հայտարարեց Հակոբյանը։

Անդրադառնալով ստվերային տնտեսության դեմ պայքարի իրենց քայլերին` ՊԵԿ նախագահն ասաց, որ 2025 թվականին բացահայտել են 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, որը 44 տոկոսով բարձր է 2024 թվականի համեմատ։ Արդյունքում 124 մլրդ դրամի թաքցված հարկ է վերադարձվել պետությանը, որը 29 տոկոսով է բարձր եղել 2024 թվականից, ինչպես նաև 37 մլրդ դրամի վերականգնում է եղել պետբյուջե, որը 4 տոկոսով բարձր է եղել 2024 թվականի համեմատ։

Նա նաև տեղեկացրեց, որ հարկային տեսուչների կողմից օպերատիվ–հետախուզական միջոցառումների քանակը նվազել է 22 տոկոսով։

Առցանց խաղատներն ու նորակառույցները «ահագին շահեցին». հայաստանյան խոշոր բիզնեսի միտումները

Leave a comment