Աշխատատեղերի խոստում տալն այդքան էլ տեղին չէ, դա ինչ-որ պատմական իրադարձություն չէ. Էդուարդ Հակոբյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ կարևոր է հասկանալ, թե աշխատատեղն ինչպես է ստեղծվելու և ինչ է մտածում այն մարդը, ով արտահայտվում է դրա մասին: Աշխատատեղերը պարզապես չեն ստեղծվում, դրանք տնտեսության զարգացման մասին պատկերացումների հետևանք են»,- հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառալով «Մեր ձևով» շարժման հայտարարած 300 հազար աշխատատեղ ստեղծելուն՝ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ 2018 թվականից ի վեր մոտ 300 հազար աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է. «Դա ինչ-որ նորություն կամ պատմական իրադարձություն չէ, իմ առաջարկն այն է ընդհանրապես խոսեինք՝ ինչ ուղղությամբ է զարգանալու և որտեղ են ստեղծվելու այդ աշխատատեղերը: Աշխատատեղերի խոստում տալն այդքան էլ տեղին չէ, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի ոչ թե պարզապես ասել այսքան աշխատատեղ, այլ պետք է խոսենք նրա մասին, թե ինչ որակի աշխատատեղի մասին ենք խոսում մենք և որքանով են դրանք երկարաժամկետ»: